Թարմացված է`  30 հուլիս 2019

Բարի գալուստ  DoYou.am կայք, որտեղ Դուք ստանում եք օտար լեզուների օնլայն դասընթացներ: Օգտվելով մեր ծառայություններից` Դուք հաստատում եք, որ ծանոթացել և համաձայնել եք Պայմաններին:

Մեր ծառայությունները

 DoYou օնլայն դասընթացներին մասնակցելու համար Ձեզ անհրաժեշտ է`

  1. գրանցվել կայքում որպես Ուսանող;
  2. ընտրել համապատասխան Ուսուցչին, հարմար օրը և ժամը և ամրագրել Դաս;
  3. լիցքավորել Ուսանողի Դրամապանակը, որից կգանձվի նշված գումարը յուրաքանչյուր դասը ամրագրելիս;
  4. սկսել դասը նշված ամսաթվին` ընդունելով Ուսուցչի զանգը Skype հավելվածի միջոցով:

Դասի տևողությունը

 Յուրաքանչյուր Ուսանողի առաջին փորձնական դասը տևում է 15 րոպե, որի ընթացքում տեղի է ունենում Ուսուցչի հետ ծանոթությունը և համապատասխան դասընթացի ընտրությունը:

 Յուրաքանչյուր հաջորդ դասի տևողությունն է 50 րոպե: Ուսուցիչը հետևում է ժամանակին և ազդարարում դասի ավարտը:

Դասընթացների դիմաց վճարման կատարում

Դասերի արժեքները Դուք կարող եք տեսնել յուրաքանչյուր Ուսուցչի անհատական պրոֆիլի էջում: Ամրագրելով դասը` Դուք համաձայնում եք վճարել նշված արժեքը յուրաքանչյուր դասի համար:

Դասերի դիմաց վճարումներ կատարելու համար Ուսանողը տրամադրում է իր բանկային հաշվի կամ քարտի տվյալները, որոնք կարող են օգտագործվել կայքի կողմից բացառապես դասերի դիմաց վճարում կատարելիս: 

Բոլոր տվյալները, որոնք Դուք տրամադրում եք կայքին, պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ: 

Ոչ պակաս քան 8 ժամ նշանակված ժամից առաջ Դասը չեղարկելու դեպքում Դրամապանակից գանձված գումարը վերադարձվում է Դրամապանակ` հետագայում կայքի ծառայություններից օգտվելու համար; Կանխիկ փոխհատուցում չի կատարվում: 

Ամրագրված դասը պակաս քան 8 ժամ չեղարկելու կամ դասի համար նշված օրը և ժամին Ուսուցչի զանգին չպատասխանելու դեպքում Դրամապանակից գանձված գումարը չի փոխհատուցվում: