ԿԱՏԱՐԵԼՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ DoYou ԿԱՅՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ` ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՔ ԿԱՅՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ: 

DoYou կայքը տրամադրում է Ուսանողին Դրամապանակ, որի միջոցով կատարվում են վճարումներ օտար լեզուների Դասեր ձեռք բերելու համար: 

 DoYou կայքի ծառայություններից օտվելու համար` Դուք օգտագործում եք երրորդ կողմի վճարային եղանակ` օրինակ, բանկային քարտ: Տրամադրելով Ձեր բանկային հաշվի կամ կրեդիտ քարտի տվյալները` Դուք համաձայնում եք գանձել Ձեր ընտրած դասընթացին համարժեք գումարը:  

Իրականացված վճարումները վերջնական են: Դրամական փոխհատուցումներ ձեռք բերված ծառայությունների համար չեն տրվում: Ուսանողի դրամապանակի գումարը կարող է օգտագործվել բացառապես կայքի ծառայությունների դիմաց:  

Այն դեպքում, երբ դասը չի իրականացվում ուսուցչի կողմից, DoYou Միավորները ամբողջովին վերադարձվում են Ուսանողի Դրամապանակ: